Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Գաբրիել Գարսիա Մարկեսի ավանդույթների ամենահատարիմ չինացի հետևորդ

Գաբրիել Գարսիա Մարկեսի ավանդույթների ամենահատարիմ չինացի հետևորդ
11.10.2012 | 15:33

Գրականության բնագավառում 2012 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է չինացի գրող Մո Յանին։ Այդ մասին րոպեներ առաջ Ստոկհոլմում հայտարարել է Շվեդական թագավորական ակադեմիան։
Չինաստանում նրա վեպերը լույս են տեսնում բազմամիլիոն տպաքանակներով, իսկ գրականագետները նրան հռչակել են «Գաբրիել Գարսիա Մարկեսի ավանդույթների ամենահատարիմ չինացի հետևորդ»:

Դիտվել է՝ 2359

Մեկնաբանություններ